Պատրաստում ենք անուշաբույր և շատ համեղ բիսկվիթ

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 2 բաժակ սպիտակաձավար
  • 250գ շաքարավազ
  • 200մլ մածուն
  • 200մլ թթվասեր
  • 2-3 ձու
  • 3թ․գ․ փխրեցուցիչ
  • մրգեր ըստ ցանկության,շատ հարմար է բանանը

Պատրաստման եղանակ․ Սպիտակաձավարը խառնել մածունի, թթվասերի, շաքարավազի և դեղնուցների հետ։ Թողնել կես ժամ, իսկ հետո էլ հարել։Ավելացնել փխրեցուցիչը և նորից խառնել։Առանձին հարել սպիտակուցները՝ մինչ փքուն փրփուր կստացվի։ Հարած սպիտակուցը միացնել հիմնական զանգվածի հետ և զգուշորեն խառնել փայտե գդալով։

Տապակին ձեթ քսել և մեջը լցնել խմորը։Եթե օգտագործելու եք մրգեր դրանք կտրատած վիճակում դրեք խմորի վրա և թեթև սեղմեք։Նախօրոք տաքացնել ջեռոցը։ Թխել բիսկվիթը 200 ջերմաստիճանի ներքո՝ 25 րոպե, թուլացնել ջերմաստիճանը մինչ 170 և թխել ևս 20-30 րոպե։ Պատրաստ լինելը ստուգել փայտե չոփիկով։Հանել, թողնել որ սառի և շաքարի փոշի ցանել։ Բարի ախորժակ։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика