4-րդ սերնդի պատերազմի ավարտին և 5-րդ սերնդի պատերազմների ընթացքում դեռ ոչ մի հակամարտող կողմ, գործելով պաշտպանական մարտավարությամբ, առավել ևս՝ ռազմավարությամբ, դեռ հաղթանակ չի տարել։ Սա պնդում էր դեռ պրուսական ռազմական դպրոցը, սա հաստատում են ԵՀՊ-երի հաղթանակ տարած փայլուն զորահրամանատարները։
Չթվարկեմ։ Սա հաստատում են Joint Land Operations, Network Centric Warfare և այլ արդի պատերազմների ամենակայացած հայեցակարգերը և այլն։ Ցանկացած մարտական կանոնադրության մեջ նշված է, որ պաշպանությունը՝ որպես օպերացիայի տեսակ, կարևոր է, սակայն որոշիչը հարձակումն է։
Արցախյան պատերազմում՝ 1993թ. ընթացքում, երբ ազատագրել ենք մոտ 6000 կմ. ք տարածք, ավելի քիչ զոհ ենք տվել, քան նախորդ և հաջորդ՝ պաշտպանությունների փուլերում։«Պաշտպանությամբ կարող ես չպարտվել, բայց հաղթանակ կարող ես տանել միայն հարձակմամբ»։
Սուն Ցզի Հ.Գ. Ադրբեջանի ղեկավարությունը տարեկան հիսուն անգամ հայտարարում է, որ հարձակողական զենք է գնում, որ գրավի Երևանը և այլն