Պատասխանատվություն և արդյունավետություն 0, տափակ շոուներ ինչքան ուզես

Ըստ Փաշինյանի` ներդրումների բացակայության համար ոչ թե ինքն ա պատասխանատու,այլ մենք` նախկիններս:

Քաղաքն աղբի մեջ կորում ա էլի,ոչ թե ինքն ու իր ապաշնորհ թիմն ա մեղավոր,այլ Սանիթեքը,կախարդական փայտիկի կոտրվելու համար սևազգեստներն են պատասխանատու, ինքը կապ չունի: Աշխատատեղերի կրճատման ու արտագաղթի շարունակման հետ էլ ինքը կապ չունի,դրանում էլ դավադիր ուժերն են մեղավոր:

ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի համար ոչ թե իր նշանակած ԱԺ-ն է մեղավոր,այլ նախկին խորհրդարանը: Իսկ չե՞ք ասի օտարերկրյա գործակալների չբացահայտման,մարդկանց խաբելու,քաղաքական բանտարկյալների առկայության,ՍԴ դատավորներին բացահայտ կաշառելու,կառավարման համակարգը սելֆիի ու լայվերի մեյմունության վերածելու համար ո՞վ է պատասխանատու…

Այ սրան է հանգեցնում իզմեր չունեցողների իշխանության գալը: Պատասխանատվություն և արդյունավետություն 0, տափակ շոուներ ինչքան ուզես:

Աղբյուր՝imedia.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика