Չտեսնված համեղ տնական հալվա. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով

Իրոք շատ հեշտ է: Փորձեք, համեմատեք գնվածի հետ և այսուհետ միայն դուք կպատրաստեք.

Բաղադրիչներ․

  • 2 բաժակ կեղևազրկված արևածաղկի սերմ
  • 1,5 ալյուր
  • 1 բաժակ շաքարավազ
  • 0,5 բաժակ ջուր
  • 150 մլ արևածաղկի ձեթ

Պատրաստման եղանակը․

Արևածաղկի սերմերը բովել, անցկացնել մսաղացով: Ալյուրը նույնպես բովել չոր տապակում, մինչև կստացվի բաց ոսկեգույն:Այս 2 բաղադրիչներն իրար խառնել:

Ջրով և շաքարավազով օշարակ ենք պատրաստում՝ եփելով 10 րոպե՝ սկսած եռալուց: Այն այնքան պետք է եփել, մինչև որ ո՛չ ջրիկ լինի, ո՛չ թանձր: Այժմ խառնում ենք այդ զանգվածը արևածաղկի սերմի և ալյուրի խառնուրդի հետ և հարում հարիչով:

Օշարակը սառը ձեթից անմիջապես քարանում է և վերածվում է սառնաշաքարի: Երբ զանգվածը դառնա միասեռ, լցնում ենք ձևամանի մեջ, ցելոֆանապատում, լավ պնդացնում և հավասարեցնում: Գլխին դնում ենք հարթ կափարիչ և վրան որևէ ծանրություն, որ սեղմվի: Բարի ախորժակ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика