Չվերթից ուշացած ուղևորը հարձակվել է ավիաընկերության աշխատակցի վրա և ծեծել

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում չվերթից ուշացած ուղևորը հարձակվել է«Պոբեդա» ռուսական բյուջետային ավիաընկերության ներկայացուցչի վրա, հաղորդում է ria.ru-ն:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 1-ի գիշերը՝ Մոսկվա-Անապա չվերթի ժամանակ: «Նրանք վերադարձել են ավիաընկերության ներկայացուցչություն՝ պահանջելով իրենց ինքնաթիռ հասցնել։

Այնուհետև նրանցից մեկը հարձակվել է ներկայացուցչի վրա և ոտքով հարվածել նրա գլխին»,-հայտնել է ավիաընկերության աշխատակիցը:

Նրա խոսքով ՝ «Պոբեդա»-ի աշխատակիցը կորցրել է գիտակցությունը, որից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել՝ գլխուղեղի ցնցման և հիշողության մասնակի կորստի կասկածանքով:

Աղբյուր՝armdaily.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика