Չինաստանը սարքավորումներ է նվիրել ՀՀ զորամասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հուլիսի 6-ին, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուայի հետ այցելել է Հանրապետության զորամասերից մեկը։

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դավիթ Տոնոյանը, դեսպանը և ռազմական կցորդը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ շրջել են զորամասում և ծանոթացել Չինաստանի կողմից նվիրաբերված սարքավորումներին։ Նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանն ակտիվ համագործակցության և աջակցության համար»։

Աղբյուր` Փաստինֆո

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика