ԱԱԾ տնօրենի մասնակցությամբ ամփոփվել են «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները:
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության սահմանապահ զորքերի վարչական համալիրում ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի, ԱԱԾ դեպարտամենտների ներկայացուցիչների և Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմի մասնակցությամբ ամփոփվել են «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։
ԱԱԾ սահմանապահ զորքերում առաջին անգամ է, որ նման ձևաչափով զորավարժություն է անցկացվել, ինչը հնարավորություն է տվել Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմին գնահատելու իրենց հնարավորություններն ու կարողությունները:
Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքում բացահայտվել է՝ սահմանային ռեժիմի խախտման 4 դեպք, կանխվել է կեղծ փաստաթղթերով սահմանահատման 8 փորձ և հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 9 անձ։
ԱԱԾ տնօրենը, մատնանշելով զարգացման ուղղությունները, հանձնարարել է պլանավորել և իրականացնել առավել մասշտաբային վարժանք։