Չենք կարողանա երկիր կառուցել՝ հները մարտի են ելել․ Գիսանե Պալյան

«Ապրել օրենքներով. դա է վկայությունը Սահմանադրությունը հարգելու՝ անկախ նրանից, որ այն դեռ փոփոխման փուլում է, և շատ օրենքներ հարկավոր է փոխել»,- «Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում այս մասին ասաց երգահան, երաժիշտ Գիսանե Պալյանը:

Հեղափոխությունից հետո ես ուզում էի, որ առաջին հերթին օրենքի առաջ բոլորը հավասար լինեն, քանի որ մինչ այդ օրենք կար գրված, բայց ոմանց համար գործում էր, ոմանց համար չէր գործում:
Կարծում եմ՝ նոր իշխանությունն ամեն ինչ անում է ըստ օրենքի, և այդ պատճառով է, որ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունենում»:

«Իշխանությունը կանգնած է երկակի խնդրի առջև. հին համակարգից փորձում է կադրեր չներգրավել, քանի որ նրանք կոռումպացված են համարվում, իսկ երիտասարդ նոր կադրերին ընտրելու դեպքում քննադատողներն ասում են՝ մանկապարտեզ է, անփորձ են:

Անփորձ լինելը չի նշանակում, որ կորած վիճակում ենք: Կարևորն այն է, որ իշխանության գլխին ազնիվ մարդիկ են»,- նշեց Գիսանե Պալյանը:

Անդրադառնալով համացանցում տիրող ատելության մթնոլորտին և շփման մշակույթին, Գ. Պալյանը նկատեց, որ մարդկանց մեջ կուտակված նեգատիվ էներգիան ժայթքեց հեղափոխության ժամանակ, վերածվեց ցնծության, բայց չսպառվեց, որովհետև մարդիկ կիսով չափ են բավարարված. «Բավարարված են այն մասով, որ այլևս չի ղեկավարում այն իշխանությունը, որն իրենց դուր չէր գալիս: Եվ մարդիկ հիմա սպասում են, որ պատժվեն նրանք, ովքեր տարիներ շարունակ նվաստացրել և կողոպտել են իրենց»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Աղբյուր՝1in.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика