Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում քիչ առաջ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Առողջապահության ոլորտի նոր ծրագրերն այսօրվանից ուժի մեջ են մտել:
«Նախորդ շաբաթ ընդունված կառավարության որոշումներն արդեն գործում են: Գործում են այսօրվանից, քանի որ ընթացակարգային առումով որոշակի ժամանակ էր պետք:
Լինում են ահազանգեր, որ հիվանդանոցները հրաժարվում են օգնել մինչև 18 տարեկաններին, ուզում եմ տեղեկացնել, որ հենց այսօրվանից այդ օրենքն ուժի մեջ է:
այն հիվանդանոցները, որոնք իրականացնելու են այդ սպասարկումը, այսօր տեղեկացվել են, իրազեկվել են, տեղի է ունեցել հավելյալ միջոցների վերաբաշխում, տեղի կունենան համաձայնագրերի կնքումներ, նաև՝ արդեն իսկ եղել է գների համահարթեցում:
Հիշեցնեմ, որ հիվանդանոցային բուժումը, որը նախկինում հասանելի էր մինչեև 7 տարեկան երեխաների համար, այսուհետ հասանելի է մինչև 18 տարեկանների համար: Այս ծառայությունը մատուցվում է այն բժշկական կենտրոններում, որոնք ունեն մանկական բուժում իրականացնելու լիցենզիաներ և պայմանագրեր նախարարության հետ»,- ասեց նախարարը:
Թորոսյանը նաև նշեց, որ ավելացվել է նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների ցանկը առաջին և երկրորդ խմբի հաշմանդամների համար:
Կարևոր է, որ ժամկետային զինծառայություն անցնող տղաների ծնողները ևս կարող են օգտվել այս ծառայություններից, զինվորների ծնողների համար բուժօգնությունը բարձր մակարդակով և անվճար իրականացվելու է».- ասաց նա:
‼️Նոր ծրագրերն ուժի մեջ են։
Опубликовано Arsen Torosyan Четверг, 4 июля 2019 г.