«Դամեսթոս» քիմիական նյութ խմելու հետևանքով թունավորվել էր 2 տարեկան երեխան,
իսկ մյուսի դեպքում բերանի խոռոչի լորձաթաղանթի քիմիական այրվածքով բուժհաստատություն էր ներկայացվել Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակիչ 1 տարեկան երեխան:
Հանգամանքները պարզելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում իրականացվում են ստուգումներ, որի արդյունքում կպարզվեն բոլոր մանրամասները։
«Հարգելի համերկրացիներ, նորություն չէինք լինի ասած, որ երեխաները ֆիզիկական և մտավոր կարողություններով պայմանավորված, չեն կարող կանխատեսել իրենց արարքների
հետեւանքները, ուստի կոչ ենք անում ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն հատկապես մանկահասակ երեխաների ծնողներին, հետևել և նախականխել նման դեպքերի կրկնությունը»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
աղբյուր