Ունիկալ բաղադրատոմս խոզի միսը դեռ այսքան համեղ և հյութեղ չէր եղել

Ինչպես կրծքամիս պատրաստել Բաղադրիչները՝ 1,5 կգ խոզի կրծքամիս; 1,5 կգ խոզի փորի միս կաշվով; 1 պճեղ սխտոր; 50 գ կանաչի (սամիթ, մաղադանոս, ռեհան); 1/4 թ. գ. աղ; 1/4 թ. գ. աղացած պղպեղ։

Պատրաստման եղանակը՝ Եթե ոսկորով կրծքամիս ես գնել, զգուշությամբ անջատիր մսից: Հետո դանակով մաքրիր փորի մսի կաշին; Մանր կտրատիր կանաչին և սխտորը; Փորի վրա մի քանի կտրվածք արա մսի կողմից՝ գրեթե մինչև կաշին: Կաշվի կողմից նույնպես կտրվածքներ արա՝ խաչաձև: Կրծքամիսը և փորի միսը աղ և պղպեղ արա բոլոր կողմերից: Կանաչին դիր փորի մսոտ մասի վրա:

Կրծքամիսը դիր փորի մսի վրա և փաթաթիր որքան հնարավոր է: Ստացված ռուլետը կապիր խոհանոցային թելի միջոցով: Ուտեստը 24 ժամով սառնարան դիր: Նշված ժամանակի ավարտին ռուլետը դիր ջեռոցը և 160 աստճան ջերմաստիճանի տակ եփիր մոտ 4 ժամ: Պարբերաբար մսի վրա տաք ջուր լցրու, հետո՝ ստացված հյութը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика