Ունենք բավարար քանակի թեստեր և շնչառական սարքեր.ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց,որ այս պահին Հայաստանում կան բավարար քանակի թեստեր՝կորոնավիրուսի թեստ անցնելու համար։Նա նաև տեղեկացրեց որ շնչառական սարքեր ևս բավարար քանակի ունեն: «Այս պահին որքան անհրաժեշտ է,շնչառական սարքեր ունենք։Ինչ վերաբերում է տեղեկատվությանը,որ հարցումներ ենք արել հիվանդանոցներին՝հասկանալու համար,թե ինչ քանակի սարքեր ունենք,ապա դա սովորական մենթալիզացիա է,որով նախարարությունը պետք է իմանա,թե ինչ ունի.սա բնական է։

Քանի որ այս պահին կորոնավիրուսով պացիենտները քիչ են,մենք բավարարվել ենք միայն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցով այսինքն նրանց տեղավորել ենք միայն այնտեղ» նշեց Լիլիթ Բաբախանյանը։Նա նաև տեղեկացրեց,որ այսօր կորոնավիրուսով հայտնաբերված երկու անձանց ևս տեղափոխել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։Հիշեցնենք,որ այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 15 է։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика