ՈՒղղակի անմահական է: Տնական կոնյակ, որ համով և բույրով կգերազանցի վաճառասրահներում առաջարկվողներին

Տնական կոնյակ պատրաստելու բաղադրատոմսը: Այն 100 անգամ ավելի լավն է, քան վաճառասրահներում առաջարկվողները: Տնական կոնյակ կարելի է պատրաստել ինչպես օղուց այնպես էլ ինքնաթոր օղուց:

Անհրաժեշտ է

  • 2 ճաշի գդալ չորացրած կաղնու կեղև
  • 1 ճաշի գդալ սև թեյ
  • 3 ճաշի գդալ շաքարավազ
  • 1 թեյի գդալ սննդային սոդա
  • 8 հատ մեխակ

Վերցնել մեկ շիշ օղի և վրան ավելացնել բաղադրիչները: Շիշը հերմետիկ փակել և թողնել մութ վայրում երկու շաբաթ: Երկու շաբաթ անց քամել: Պահել մութ և զով վայրում: Եթե քամելիս կոնյակից զգացվում է օղու կամ ինքնաթոր օղու բույր, պետք չէ մտահոգվել: Որոշ ժամանակ անց այդ հոտը կանհետանա: Ստացվում է հագեցած համով հիանալի կոնյակ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика