Ուզում էի լռել բայց անհնար է Կարին Տոնոյան

«Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՍՈՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ հայտարարել էր․ «Վերջերս բախտ վիճակվեց բացել այբբենարանը, որը հեղինակել է Սարգսյան Վաչագանը։ Ես պարզապես ապշած եմ այդ «Այբբենարանի» լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է»։

Արձագանքելով վերոնշյալին՝ «Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, համանուն հաղորդաշարի հեղինակ ԿԱՐԻՆ ՏՈՆՈՅԱՆԸ գրում է. «Իսկ վաղը հազարավոր մանուկներ նորից ձեռքն են առնելու այդ «Այբբենարանն» ու շարունակելու են սովորել եւ շարունակելու են պաշտել այդ հիանալի գիրքը: Հուշեք սա այդ աղբամանային մտածողությամբ տառապող պատգամավորիկներին… Ուզում էի լռել, բայց անհնար է… Ուրիշի, այն էլ այդքան վաստակաշատ մարդու, աշխատանքն աղբաման նետողներին ժամանակն ինքը մի օր աղբաման կնետի… Որոշ պատգամավորիկների ու իշխանավորիկների այսպիսի անկիրթ ու ամբարտավան վերաբերմունքը՝ ոչինչ չարած վատաբանել ուրիշների խոնջանքով ձեռք բերածը, արդեն ընդգծված ձեռագիր է դառնում: Վտանգավոր ձեռագիր: Չգիտես նախկինների արած գազանություններից խոսելու ունակությունդ կորցնես, թե այս նորելուկների դուրս տված հիմարություններից: Ամիսը մի դավադիր ապուշություն է սպրդում սրանց շուրթերից՝ այբբենարանները աղբաման նետելու են, հայ գրականության գրքերում ազգ, հայրենիք, մենք, մերոնք բառերի շատությունը երեխաներին այլատյաց է դարձնում, ռազմագիտության գիրքն ավելորդ է, հետո՞ … հետո՞, ժամանակն է ազգովի գոռալու դրանց ականջի տակ, որ հիշեն՝ երկրում բացի նախկին ու ներկա անձապաշտներից ու կռապաշտներից, հայրենապաշտներ էլ կան, զգո՛ւյշ մի քիչ, այդքան արագ մի փորեք ձեր ոտքերի տակի հողը…»:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика