Գուցե զարմանալի թվա, բայց ձեր առողջությունը կախված է ձեր ընտանի կենդանիների մաքրությունեից և առողջությունից : Եթե ցանկանում եք որ ձեր փոքրիկ բարեկամները լինեն մաքուր և հեռու լինեն միկրոբներից, ապա հետևեք այս խորհուրդներին :
Հաճախակի լողացրեք և մաքրեք ձեր ընտանի կենդանիներին : Լողացրեք ձեր շանը ոչ պակաս քան երկու ամիսը մեկ անգամ : Անսովոր և դժվար հասանելի մաշկի ծալված շերտերի հատվածները ավելի մանրակրկիտ խնամք են պահանջում, եթե դրանց չմաքրեք , ապա կարող են խոնավանալ և նպաստել բակտերիաների ավելացմանը:
Շաբաթական մի քանի անգամ հակասեպտիկ անձեռնոցիկների միջոցով մաքրեք մաշկի այդ դժվար հասանելի ծալված հատվածները:
Մաքուր պահեք հատկապես նրանց թաթիկները։ Հեռու պահեք նրանց ամեն տեսակ աղբից և աղտոտվածությունից, իսկ յուրաքանչյուր օրվա վերջում մաքրեք նրանց թաթիկները , որպեսզի զերծ մնան ալերգեններից: