Որովայնի ցավերից ազատվելու համար մարդիկ սովորաբար հատուկ դեղամիջոցներ են ընդունում, մինչդեռ կան նաև մի շարք բնական միջոցներ, որոնք նույնքան արդյունավետ են, սակայն շատ ավելի հասանելի ու անվնաս:
Ձեր ուշադրությանն ենք ներակայացնում հանգստացնող ու հակաբորբոքային հատկություններով օժտված մի հիանալի բուսական թուրմ, որը կօգնի շատ արագ մեղմել որովայնի ցավն ու ազատվել տհաճ զգացողություններից:
Ընդ որում, առավել լավ արդյունքի հասնելու համար խորհուրդ է տրվում այս թուրմն ընդունելու հետ մեկտեղ օրվա ընթացքում խմել հնարավորինս շատ ջուր ու չծանրաբեռնել աղեստամոքսային տրակտը դժվարամարս սննդով:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
եղեսպակի 4-5 տերև,
1 թեյի գդալ երիցուկ,
1 բաժակ ջուր:
Պատրաստման եղանակը.
Ջուրը դնել կրակին, իսկ երբ այն եռա, ավելացնել նաև դեղաբույսերն ու վերցնել կաթսան կրակից: Թրմել ևս 20 րոպե, այնուհետև քամել ու մանր կումերով խմել թուրմը:
Այս դեղամիջոցը կօգնի շատ արագ մեղմել որովայնի ցավը, ինչպես նաև կազատի սթրեսից ու անհանգստությունից, ինչը պայմանավորված է դրա բաղադրիչների յուրահատուկ հատկություններով: