Որոշումը համարում եմ կամազուրկ և խայտառակ:

Այսօր ՀՔԾ-ն մերժել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ քրեական գործի հարուցումը: Մեկ հաղորդում ներկայացվել էր փաստաբան Հրանտ Անանյանի կողմից Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանի մուտքը դատարան խոչընդոտելու դեպքով:

«ՀՔԾ-ի կողմից դիմումի մերժման մասին իմացել եմ լրատվամիջոցներից: Որոշումը համարում եմ խիստ ապօրինի, կամազուրկ և խայտառակ: Ստանալուն պես բողոքարկելու եմ այն օրենքով նախատեսված ընթացակարգով և որպես քաղաքացի թույլ չեմ տալու Հայաստանում անարխիայի խթանմանը»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Հրանտ Անանյանը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика