Որոնք են կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը նպաստող հիմնական գործոնները նշել են ուռուցքաբանները

Կրծքագեղձի քաղցկեղն այս հիվանդության ամենատարածված տեսակներից մեկն է, որը հաճախ մահվան ելք է ունենում: Բժիշկ-ուռուցքաբան Անատոլի Մախսոնի խոսքով՝ կրծքագեղձում չարորակ ուռուցքի առաջացմանն առաջին հերթին կարող է նպաստել ճարպակալումն ու ավելորդ քաշը:

Ուռուցքաբանի խոսքով՝ քաղցկեղի այս տեսակը դասվում է հորմոններով պայմանավորված հիվանդությունների շարքին, իսկ մեծ քանակությամբ ճարպը կարող է բարձրացնել օրգանիզմում էստրոգենի մակարդակը:

«Յուրաքանչյուր 5 կգ ավելորդ քաշը կարող է բարձրացնել հիվանդության զարգացման հավանականությունը 4-8%-ով», — նշում է մասնագետը՝ հավելելով, որ կանանց խորհուրդ է տրվում անպայման ավելացնել ֆիզիկական ակտիվությունը:

Բժշկի խոսքով՝ մարզումներն ու ֆիզիկական ակտիվությունն արդյունավետ կերպով նվազեցնում են կանանց մոտ օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականություն: Նրա կարծիքով՝ կանայք պետք է շաբաթական գոնե 150-300 րոպե տրամադրեն աերոբային վարժություններին:

Բժիշկ-ուռուցքաբան Արկադի Աքսենենկոն իր հերթին նշում է, որ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազեցնող գործոնների շարքին են դասվում վաղ ծննդաբերությունը (19-20 տարեկանում) և ավելի քան մեկ տարի երեխային կրծքով կերակրելը:

Շարունակելով կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը նպաստող գործոնների թեման՝ Անատոլի Մախսոնը հավելում է, որ քաղցկեղի այս տեսակն անմիջականորեն կապված է ձվարանների գործառույթների հետ, ուստի այս օրգանների աշխատանքի խանգարումը բարձրացնում է հիվանդության զարգացման հավանականությունը:

Բացի այդ, կրծքագեղձի քացկեղի զարգացումը կարող է կապված լինել նաև հղիության արհեստական ընդհատումների, տարիքի, ուշ հղիության, ինչպես նաև կլիմայական շոգ պայմանների հետ, ուստի հարկավոր է շատ զգոն լինել:

tert.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика