Շիզոֆրենիան հոգեկան խանգարում է, որն ուղեկցվում է մտածողության, շրջակա իրականության ընկալման ու հուզական արձագանքի հիմնարար խանգարումների զարգացմամբ: Այս հիվանդության ախտանշանները կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքում, սակայն առավել հաճախ այն զարգանում 15 տարեկանից բարձր անձանց մոտ:
Այնուամենայնիվ մասնագետները նշում են, որ հիվանդությունը կարող է ի հայտ գալ նաև 15 տարեկանից փոքր դեռահասների ու երեխաների մոտ, և այս դեպքում շիզոֆրենիայի ախտանշանները զգալիորեն տարբերվում են մեծահասակների մոտ նկատվող ախտանշաններից: Հիվանդությունը ժամանակին հայտնաբերելու համար հոգեբույժները ներկայացրել են 4 ախտանշան, որոնց ծնողները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն:
Երեխաների մոտ շիզոֆրենիայի զարգացման մասին կարող են հուշել այնպիսի ախտանշանները, ինչպիսին են երկար ժամանակ անգործության մատնվել, խոսքի զարգացման ուշացումն ու նորմայից ուշ քայլել սկսելը, տարօրինակ շարժումները, ինչպիսին են օրորվելն ու ձեռքերն անկանոն թափահարելը, ինչպես նաև քայլի դեֆորմացիաները:
Միևնույն ժամանակ մասնագետները նախազգուշացնում են, որ այս ախտանշաններից որոշները կարող են պայմանավորված լինել նաև այլ խանգարումներով և ոչ միշտ են վկայում շիզոֆրենիայի մասին: Բացի այդ, հոգեբույժները հորդորում են հաշվի առնել նաև այն փաստը, որ պահվածքի փոփոխությունները կարող են ի հայտ գալ ինչպես ժամանակի ընթացքում, այնպես էլ կտրուկ, ուստի հարկավոր է շատ զգոն լինել, դրանք ժամանակին նկատելու և մասնագետին դիմելու համար:
Նյութի աղբյուր