Որդին հորը հրավիրեց ռեստորան ընթրելու:Հայրը շատ ծեր էր ու թույլ: Ուտելիս թափում էր վրան մարդիկ նրան նայում էին տհաճությամբ, Բայց այն ինչ ասեց ծերունին դաս եղավ բոլորի համար

Որդին   հորը հրավիրեց ռեստորան ընթրելու:

Հայրը շատ ծեր էր ու թույլ: Ուտելիս թափում էր վրան, ձեռքերը դողդողում էին,  չէր կարողանում լավ ծամել: Մարդիկ նրան նայում էին զզվանքով ու տհաճությամբ, իսկ որդին շատ հանգիստ էր, ուշադրություն չէր դարձնում:

Երբ վերջացին ընթրիքը, նա հորը ուղեկցեց զուգարան, մաքրեց հագուստը,  սանրեց մազերը, ուղղեց ակնոցները: Երբ նրանք սրահ մտան, բոլորի բերանը բաց մնաց: Նրանք զարմանում էին, թե  ինչպես նա չի ամաչում իր հորից:

Երբ հասան դռան մոտ հայրը շրջվեց ու հարցրեց. Որդիս  քեզ չի թվում, որ մենք ինչ որ բան մոռացել ենք:Ոչ, հայրիկ, մենք ոչինչ չենք մոռացել, — ասաց որդին:

Սխալվում ես որդիս, մենք դաս թողեցինք այստեղ յուրաքանչյուր որդու համար և հույս՝ յուրաքանչյուր  հոր համար, — ասաց հայրը:

Հոգ տարեք նրանց մասին, ովքեր հոգ են տարել ձեր մասին, ոչ ոք ապահովված չէ ծերությունից ու անօգնական վիճակից:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика