Ովքեր չեն հետևել ցերեկվա ակցիային, խնդրում եմ ուշադիր նայել տեսանյութը և ռիփորթել Աննա Հակոբյանի անունով բացված կեղծ էջը: Սիրելիներս, ուզում եմ, որ անտարբեր չանցնեք այս խնդրի կողքով:
Այս էջից հետո լիքը ֆեյք էջեր կան, որոնք պետք է փակել, որովհետև դրանք կարող են լուրջ սպառնալիք ստեղծել ազգային անվտանգության համար, ասենք, Աստված մի արասցե, պատերազմի դեպքում:
Ինձ դրանք ավելի շատ են հետաքրքրում, քան Աննա Հակոբյանի կամ անգամ իմ անվամբ /մինչ օրս էլ իմ անվամբ լածիրակների բացած էջը կա, բայց կնկատեք, որ դա այս պահին ինձ քիչ է հետարքրքրում/ բացված կեղծ էջերը:
Ուզում եմ, որ այսուհետ մեր տանից դուրս նույնպես մաքրություն ապահովենք, չթողնենք, որ աղբոտեն այն տարածքը, որտեղ մենք շփվում ենք: Ովքեր չեն ռիփորթել, թող ռիթփորթ անեն, ովքեր արել են, կարող են կրկնել: Սա համարեք մեծ ուբոռկայի առաջին քայլը:
Ժողովուրդ ջան, կեղծ էջը բողոքելու ու այն փակել տալու քայլերը վիդեոտարբերակով: Պարապում ենք ու վերջում շամպանսկու շիշը բացում, երբ էջը փակած կլինեն:
Опубликовано Styopa Safaryan Понедельник, 3 июня 2019 г.