Ոսպի զարմանալի օգտակար հատկություններ

Ոսպն բարձրացնում է տրամադրությունը, պարունակում է շատ վիտամիններ և օգտակար է հղիության ընթացքում:

Մասնագետների խոսքով` ոսպն անփոխարինելի մթերքներից է դիետիկ սննդակարգում: Այն պարունակում է շատ բուսական սպիտակուցներ, որոնք իրենց կառուցվածքով շատ նման են կենդանականին և ամբողջովին յուրացվում են օրգանիզմի կողմից:

Ոսպում չկան ճարպեր, իսկ «դանդաղ» ածխաջրերի պարունակությունը պարբերական օգտագործման դեպքում օգնում է նիհարել:

Ոսպը պարունակում է նաև А, С վիտամիններ, В խմբի վիտամիններ, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, երկաթ, շատ ֆոլաթթու, ուստի այն շատ օգտակար է հղիների համար, ինչը նաև նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը:

Ոսպը պարունակում է շատ տրիպտոֆան, որը մարդու օրգանիզմում վերածվում է լավ տրամադրության հորմոնի՝ սերոտոնինի:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика