Ոչ մի դեպքում չի կարելի կիրառել բուժման այս տարածված մեթոդները

Տարբեր վնասվածքների ու առողջական խնդիրների դեպքում մարդիկ որպես կանոն շտապում են տուժածին անմիջապես առաջին բուժօգնություն ցուցաբերել հետագա բարդություններից խուսափելու համար, սակայն խնդիրն այն է, որ կան բուժման տարածված մեթոդներ, որոնք իրականում կարող են շատ վտանգավոր լինել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բուժման հինգ մեթոդ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի կիրառել:

Բուժման ամենատարածված ու միաժամանակ ամենավնասակար մեթոդներից մեկն այրվածքների դեպքում յուղերի կիրառումն է: Բժիշկները հորդորում են ոչ մի դեպքում չփորձել բուժել այրվածը յուղերով, քանի որ այս դեպքում յուղը միայն բարձրացնում է մաշկի ջերմաստիճանը՝ էլ ավելի վատթարացնելով վիճակը: Հարկ է հիշել, որ ցանկացած այրվածքի դեպքում մաշկը հարկավոր է առաջին հերթին սառեցնել մաքուր հոսող ջրի միջոցով:

Շատ տարածված սխալ է նաև քթային արյունահոսության ժամանակ գլուխը հետ տանելը, քանի որ այդ դեպքում արյունը դուրս հոսելու փոխարեն հայտնվում է կերակրափողում ու ստամոքսում: Նման դեպքերում հարկավոր է անպայման քթին սառը կոմպրես դնել և դիմել մասնագետին, եթե արյունահոսությունը չի հաջողվում դադարեցնել բավական երկար ժամանակ:

Բժիշկները խորհուրդ են տալիս մոռանալ նաև ստամոքսի այրոցը կերակրի սոդայի միջոցով բուժելու մեթոդի մասին, քանի որ սոդան բուժելու փոխարեն կարող է հանգեցնել լուրջ բարդությունների զարգացման: Սոդայի ընդունումից հետո ստամոքսի թթվայնության մակարդակն իսկապես նվազում է, սակայն որոշ ժամանակ անց թթուներն սկսում են էլ ավելի մեծ ինտենսիվությամբ արտազատվել, ինչը կարող է դառնալ ստամոքսի պատերի վնասվածքների ու բորբոքումների պատճառ:

Մյուս մեթոդը, որը սովորաբար կիրառվում է վարակների ժամանակ, սոխի ու սխտորի կիրառությունն է, ինչը կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ: Բանն այն է, որ այս մթերքի չարաշահման դեպքում դրանցում պարունակվող ֆիտոնցիդները կարող են բացասաբար անդրադառնալ սրտանոթային համակարգի ու լորձաթաղանթների վրա:

Շատ վտանգավոր կարող է լինել նաև սննդի կտորով խեղդվող մարդու մեջքին հարվածելը, մինչդեռ նման դեպքերում մարդիկ սովորաբար հենց այս կերպ են փորձում օգնել տուժածին: Մասնագետների խոսքով՝ այս մեթոդը միայն էլ ավելի է վատթարացնում վիճակը: Տուժածի մեջքին հարվածելը կարող է փոխել օրգանիզմում հայտնված օտար մարմնի դիրքը, ինչի հետևանքով այն ամբողջությամբ կխցանի շնչուղիները՝ զրկելով անգամ չնչին քանակությամբ թթվածնից:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика