Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են BMW X5-ն ու Volkswagen-ը. կա 3 զոհ, 5 վիրավորներից 2-ը մանկահասակներ են

Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում ճանապարհային ոստիկանության չգործող անշարժ պահակետի հարևանությամբ բախվել են Volkswagen մակնիշի 41 GT 259 համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ, 65-ամյա Հովիկ Հայրապետյանի վարած BMW X5 մակնիշի 88 ՍԼ 838 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ Մանուկյանը, BMW-ի վարորդ Հ. Հայրապետյանը, նրա ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 64-ամյա Անյուտա Մովսիսյանը, 9-ամյա Նարեկ Սաֆարյանը, 9-ամյա Ալիսա Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ 3 հոգի տեղում մահացել են:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մահացածներից երկուսին դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ մեկին էլ հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Հրազդանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային, որից հետո փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը, վերջում էլ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Օպերատվորեն դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդաի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավոությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը:

Տեղում աշխատել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները տեղում ղեկավարել է նույն վարչության ավագ քննիչ Սերգեյ Երիցյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Volkswagen-ի վարորդի, մահացածների և բոլոր վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Volkswagen -ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս, չթույլատրված վայրից շրջադարձ է կատարել և վթարային իրավաիճակ է ստեղծել BMW X5-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Վարորդներից Հ. Հայրապետյանը աշխատում է «Մեղրաձոր-Գոլդ«» ՍՊԸ-ի տնօրեն, ով օդանավակայանից վերադառնում էր Հրազդան, որտեղ դիմավորել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադարձած թոռնիկներին:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում դեռ Խորհրդային տարներին, երբ գործում էր ժողովրդի լեզվով ասած Հրազդանի «գաի պոստը», վթարներ տեղի չէին ունենում, քանի որ վարորդները գիտեին, որ այդ հատվածում գաի կա, չէին համարձակվում խախտումներ կատարեին, իսկ երբ չգիտես որ մի խոլոքի հրահանգով «գաի պոստը» վերացվեց և ոչ միայն Հրազդանի, գրեթե հաճախակիացան նշված հատվածներում ճաապարհատրանսպորտային պատահարները, այդ թվում՝ ողբերգական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика