Ողբերգական այս դեպքից հետո մի շարք հարցեր մնում են անպատասխան. ի վերջո, իրականում ինչ է պատահել ինչի՞ց է առաջացել հրդեհը

Երեկ ձերբակալվեց Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա ողբերգական ավթովթարի` «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:

Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 6-ին`ժամը 15:00-իսահմաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհին բախվելէին«ԳԱԶԵԼ», «ՏոյոտաՀիլուքս» եւ«ՎԱԶ 21063»մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով հրդեհ էր բռնկվել«ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում:

Այրվածքներից «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւվերջինիս հինգ ուղեւորներըտեղում մահացել էին, մյուսները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւուղեւորները`ընդհանուրթվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ:

Դեպքի առթիվ Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդհոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում): Նախաքննության ընթացքում առգրավվել են վնասվածքներ ստացած անձանց հագին դեպքի պահին եղած հագուստները, ստուգվել է վարորդների սթափությունը, եւ, համաձայն զննության արդյունքների,«ՎԱԶ 21063»-իեւ«ՏոյոտաՀիլուքս»-ի վարորդներն ավտոմեքենաները վարել են սթափ վիճակում:

Ողբերգական այս դեպքից հետո մի շարք հարցեր մնում են անպատասխան. ի վերջո, ինչի՞ց է առաջացել հրդեհը, արդյոք մարդատար մեքենան անսա՞րք վիճակում է եղել, որն էլ հրդեհի պատճառ է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահների համար գործիքննությունը բավականին բարդացել է, քանի որ մեքենան ամբողջությամբ մոխրացած է:

Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեիցփորձեց հարցի պատասխանը ստանալ, որտեղից հայտնեցին, որ քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում`դատաբժշկական, ինչպես նաեւ դատահրդեհատեխնիկական եւ դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննություն:

Այսինքն՝ փորձաքննության եզրակացությունից հետո շատ հարցեր կստանան իրենց պատասխանները, սակայն մինչ այդ իրավապահներն արդեն ձերբակալեցին «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին: Քնար Մանուկյան

Աղբյուր՝armlur.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика