Շրջանառությունից հանում են ճնշման իջեցման որոշ դեղեր, որոնց բաղադրության մեջ հայտնաբերվել են վտանգավոր քաղցկեղածիններ:

ԱՄՆ-ում շրջանառությունից հանում են ճնշման իջեցման որոշ դեղեր, որոնց բաղադրության մեջ հայտնաբերվել են վտանգավոր քաղցկեղածիններ:

The Daily Mail-ը հայտնում է, միացության ոչ անվտանգ մակարդակը, որը հայտնի է  որպես NMBA (N-նիտրոզո-N-մեթիլ-4-ամինոյուղաթթու), հայտնաբերվել է Macleods Pharmaceuticals ընկերության լոզարտանի հաբերում:

Սա դեղերի մեջ վտանգավոր նյութերի հայտնաբերման ամենեւին առաջին դեպքը չէ: Այսօր քաղցկեղածիններով աղտոտված պոտենցիալ վտանգավոր դեղերի ցուցակը ներառում է 1109 անուն դեղամիջոց: Այսօրվա դրությամբ՝ խնդիրները շրջանցել են լոզարտանի, վալսարտանի եւ իրբեսարտանի 43 մակնիշներ: Շուկայում արդեն նկատվում է այս դեղերի դեֆիցիտ:

Հետաքննությունը ցույց է տվել, որ քաղցկեղածիններով դեղերի աղտոտումը կարող է կապված լինել Չինաստանում եւ Հնդկաստանում արտադրության մեջ խախտումների հետ: Աշխարհում բոլոր դեղերի երկու երրորդն արտադրվում է այնտեղ եւ բավականին ցածր գներով:

Դեղերի մեջ հայտնվող վտանգավոր նյութերին են դասվում դիմեթիլֆորմամիդը (լուծող նյութ, որն առկա է պլաստիկում, պեստիցիդներում եւ սինթետիկ կաշվի մեջ), N-նիտրոզոդիէթիլամինը (NDEA) եւ N-նիտրոզոդիմեթիլամինը (NDMA):

Չնայած ամերիկացի փորձագետները կոչ են անում դեղամիջոցներից չհրաժարվել, եթե նույնիսկ հայտնվել են ցուցակում, այն դեպքում, եթե անվտանգ այլընտրանք ձեռք բերելու հնարավորություն չկա, քանի որ բարձր ճնշումը կարող է բերել ավելի լուրջ խնդիրների, քան այդ դեղամիջոցները:

Աղբյուր՝hayacq.com

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика