Շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը

Կնճիռները ոչ միշտ են ի հայտ գալիս տարիքի հետ և օրգանիզմի ծերացման բնական գործընթացների արդյունքում: Շատ հաճախ դրանց ի հայտ գալը հուշում է մարդուն որոշակի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին:

Մասնագետների խոսքով՝ հայելու մեջ մարդու արտացոլանքը ցույց է տալիս քնի ռեժիմի, սննդակարգի ու հանգստի բոլոր խանգարումները: Գիտնականներն անց են կացրել հետազոտություններ ու եկել այն եզրահանգման, որ շաքարը կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան նախկինում էր համարվում: Ուսումնասիրությունը, մասնավորապես, ցույց է տվել, որ այն ոչ միայն բացասաբար է անդրադառնում կազմվածքի վրա, այլև կարող է դառնալ կնճիռների առաջացման պատճառ: Ընդ որում, շաքարի հետևանքով կնճիռներ կարող են ի հայտ գալ անգամ երիտասարդների մոտ: Սա է պատճառը, որ նման խնդրի ի հայտ գալու դեպքում հարկավոր է անպայման վերանայել սննդակարգը:

Գիտնականները պարզել են, որ շաքարը «սնունդ» է կնճիռների համար: Սա բացատրվում է նրանով, որ դրա մասնիկները նպաստոըմ են կոլագենի «շաքարակալմանը», իսկ կոլագենը կենսական նշանակություն ունի մաշկի վերականգնման ու հարթության պահպանման համար:

Երբ մարդը խոժոռում է հոնքերը կամ լարում է կոպերի հատվածի մկանները, «շաքարակալված» կոլագենը խճճվում է՝ դառնալով կոշտ, ինչն էլ հանգեցնում է խորը կնճիռների առաջացման ու դեմքի բնական ուրվագծի կորստի: Ընդ որում, այս գործընթացը գործարկվում է արդեն 20 տարեկանից հետո, ինչը շատ վնասակար է քաղցրավենիքի սիրահարների համար:

Բացի այդ, սննդակարգում մեծ քանակությամբ շաքարի առկայությունը ճնշում է օրգանիզմի գլխավոր «շինանյութի»՝ սպիտակուցի ազդեցությունը՝ բացասաբար անդրադառնալով արյան շրջանառության վրա: Սա հանգեցնում է սննդարար նյութերի պակասի հետևանքով բջիջների «քաղցի», բացասաբար է անդրադառնում մաշկի գույնի վրա և նպաստում է վաղաժամ կնճիռների ու պիգմենտային հետքերի առաջացմանը: Միևնույն ժամանակ կարող են նկատվել նաև չորություն, մաշկային ցան ու խոշոր բշտիկներ:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика