Շատ համեղ տնական աջիկայի բաղադրատոմս. պատրաստում ենք ձմռան համար

Կծու, անուշաբույր և շատ համեղ աջիկան հիանալի լրացում է գրեթե բոլոր ուտեստների համար: Այն ձմռանն ուղղակի անփոխարինելի է:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1,2կգ լոլիկ
  • 1 գլուխ սխտոր
  • 3-4 հատ կծու կարմիր պղպեղ
  • 2 հատ քաղցր բուլղարական պղպեղ
  • 2 միջին խնձոր
  • 2 միջին գլուխ սոխ
  • 300գ գազար
  • 70մլ ձեթ
  • 40մլ 6% քացախ
  • 50գ շաքարավազ
  • 1ճ.գ. աղ
  • կես թ.գ. սև պղպեղ
  • 1թ.գ. չորացրած ռեհան
  • 1թ.գ. օրեգանո

Պատրաստման եղանակ.

Լվացեք և ստերիլիզացրեք բանկաները: Նշված քանակությամբ մթերքի համար անհրաժեշտ է 5 բանկա՝ 500գ տարողությամբ: Մաքրեք սխտորը, սոխը: Սոխը կտրատեք մի քանի մասի: Կտրեք պղպեղների պոչիկները, հանեք սերմերը և բաժանեք 4 մասի: Գազարը մաքրեք, լվացեք և կտրեք 2-3 մասի: Խնձորը լվացեք, կեղևազրկեք, կտրեք 4 մասի և հանեք կորիզները: Լոլիկները նույնպես լվացեք և կտրեք 4 մասի: Բոլոր նախապատրաստված բաղադրիչներն աղացեք, խառնեք, ավելացրեք համեմունքները, քացախը, ձեթը, աղը և շաքարավազը:

Եփեք հաստ պատերով կաթսայի մեջ: Աջիկան դրեք միջին կրակին և հասցրեք եռման աստիճանի, ինչից հետո թուլացրեք կրակը, փակեք կաթսայի կափարիչը և եփեք 1 ժամ՝ պարբերաբար խառնելով: Պատրաստի աջիկան լցրեք բանկաների մեջ և փակեք ստերիլիզացված կափարիչներով: Բանկաները պահեք շուռ տված և տաք ծածկոցով փաթաթված վիճակում՝ մինչ դրանց լիարժեք սառելը: Բարի ախորժակ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика