Շատ համեղ աղցան Գազարով և թթվասերով

Գազարը համարվում է անփոխարինելի միջոց մի շարք բաղադրատոմսերում սակայն դժվար է գտնել մի բաղադրատոմս որտեղ գազարը համարվի գլխավոր բաղադրիչ։Ափսոս քանի որ գազարը շատ համեղ և օգտակար բանջարեղեն է։Գազարը պետք է օգտագործել թթվասերի հետ քանի որ այդ ժամանակ կորատինը,որով այդքան հարուստ է գազարը կարողանա մարսվել օրգանիզմի կողմից։Առաջարակում են պատրաստել գազարով և թթվասերով աղցան, որը շատ սիրված է իմ ընտանիքում։

Բաղադրամասեր․

  • 500 գ գազար
  • 100 գ հունական ընկույզ
  • 100 մլ թթվասեր
  • 2 պճեղ սխտոր
  • 1 ճ․գ քացախ
  • 1 թ․գ շաքարավազ
  • աղ ըստ համի
  • սև աղացած պղպեղ

Պատրաստման եղանակը․ Գազարը լավ լվանալ և քերել խոշոր քերիչով։ Հունական ընկույզը կտրատում ենք մանր կտորների։Սխտորը նույնպես լավ լվանալ և ճզմել։Պատաստում ենք թթվասերով սոուսը։Թթվասերի մեջ լցնում ենք բոլոր պատրաստած բաղադրամասերը և լավ խառնում ենք։ Դնում ենք սառնարան։ Մի ժամից կարող եք մատուցել։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика