Երգիչ Գուրգեն Դաբաղյանը դեռ անցած տարի նշանադրվել էր, չնայած անձնական կյանքի մասին առավել ևս սիրելին չէր ցույց տալիս: Երգիչն ամուսնանում է և այս առիթով հրապարակել է սիրելիի լուսանկարները և գրել. «Սիրելի հայրենակիցներ: Դեռ մանուկ հասակից իմ կյանքն անցել է ձեր աչքի առաջ: Իմացել եք իմ անձնականի և ստեղծագործական կյանքի հետ կապված ամեն բան, ինչի համար ուրախ եմ և ինձ համարում եմ բախտավոր մարդ: Հիմա ժամանակն է ձեզ ներկայացնել այն մեծ փոփոխությունը, որը տեղի է ունեցել իմ կյանքում: Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման և իմ կյանքի մնացած տարիները մենք կապրենք միասին: Վաղը տեղի կունենա իմ կյանքի ամենակարևոր և ամենահիշարժան օրերից մեկը: Սիրում եմ քեզ իմ Իննա»: