Երգչուհի Նունե Եսայանը երեկ նշում էր 50-ամյակը: Երգչուհին հոբելյանը տոնել է ընտանեկան խնջույքով, որին ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ: Նունեն հրապարակել է օրվա լուսանկարները:
Ամուսնու, երեխաների, ծնողների և սկեսիուրի հետ լուսանկարին կից նունեն գրլ է, որ ընտանիքն իր ամենամեծ նվերն է, իսկ ծնողների հետ լուսանկարը մակագրել է․ «50 տարի առաջ այս զույգը տոնում էր իմ ծնունդը։ Առողջություն ձեզ»:
Երգչուհին միշտ նշում է, որ չի զգում իր տարիքը: Նրա տարեդարձի տորթի վրա էլ «Հավերժ երիտասարդ» մակագրությունն էր:
Ինչ վերաբերում է քննարկումներին, թե Նունեն դիմել է պլաստիկ միջամտությունների՝ ավելի երիտասարդ երևալու համար, նա Tert.am Life-ին ասել է․ «Երբևէ որևէ պլաստիկ միջամտության չեմ դիմել, ոչ քիթս, ոչ շրթունքներս, ոչ էլ որևէ այլ բան չեմ փոփոխել, ոչինչ չեմ ավելացրել կամ պակասացրել ինձ վրա, երիտասարդացնող միջոցների էլ չեմ դիմել: Չեմ էլ պատրաստվում որևէ փոփոխության դիմել»:
Երգչուհին այս տարի տոնում է ոչ միայն իր 50-ամյակը, այլև բեմական գործունեության 30-ամյակը: Աշնանը կմեկնարկի նաև նրա հոբելյանական համերգների շարքը: Առաջին համերգը կկայանա նոյեմբերին՝ Երևանի համերգային դահլիճներից մեկում, երկրորդը՝ ապրիլին Կրեմլում, երրորդը՝ Լոս Անջելեսում: Վերջինի ժամկետը դեռ հստակեցման փուլում է: