Երեկ Կառավարությունը հավանության արժանացրեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ժամանակ բացի դրամային տուգանքից նաև բալային միավորներ կիրառելու օրենքի նախագիծը, ըստ որի՝ յուրաքանչյուր խախտման դեպքում վարորդի տուգանային միավորները կպակասեն:
ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է նախագծում ավելացնել դրույթ, ըստ որի վարորդի տուգանային միավորները կպակասեն նաև մեքենայից իրեր նետելու պարագայում (աղբ, ծխախոտի մնացորդ, ջրի շիշ և այլն): Այս կապակցությամբ նոր հեշթեգ է ստեղծվել՝ #ԱնաղբՀայաստան։
Հիշեցնենք, էր ըստ նոր նախագծի՝ եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորները սպառվեն, նա 6 ամիս ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է և դարձյալ տրվելու է 9 միավոր։
Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո։