Համացանցում նոր տեսանյութ է տարածվել Անդրանիկ Հարությունյանի («օրենքով գող» Անդիկի) սպանությունից։
Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել երեկ՝ Նոր Նորքում։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ սպանության հանգամանքները պարզվում են:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 23:10 -ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» -ից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է բերվել 1973 թվականին ծնված Անդրանիկ Հարությունյանի դին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Lurer.com-ի տարածած նոր տեսանյութը կարող եք դիտել ստորև։
Նշենք, որ ավելի վաղ սպանության վայրից մեկ այլ տեսանյութ էր հրապարակվել
PastinfoTV–ն, որը կարող եք դիտել ստորև։