Նոր ուտեստ, որը կգոհացնել ընտանիքի անդամներին ջեռոցում կարտոֆիլի շատ հեշտ ու հագեցնող բաղադրատոմս.

Բաղադրիչներ

  • կարտոֆիլ — 1 կգ
  • աղ ծովի — 2 ճ/գդ
  • ալյուր — 3 ճ/գդ
  • կարագ — 100 գր
  • սամիթ — մի քանի ճյուղ
  • սխտոր — 2-3 պճեղ

Պատրաստման եղանակ

Ջեռոցը նախօրոք տաքացնում ենք 180-200 աստիճան: Կարտոֆիլը լավ լվանում ենք, իսկ պոլիէթիլենային թաղանթի մեջ խառնում ենք ալյուրն ու աղը: Կարտոֆիլը լցնում ենք թաղանթի մեջ և թափահարում. արդյունքում վերջիններս ալրապատվում են:


Կարտոֆիլները տեղափոխում ենք բուսայուղապատ ձևամանի մեջ և թխում 45-65 րոպե (կախված մեծությունից):

Պատրաստում ենք միջուկը: Կարագը, մանր կտրատած սամիթն ու ճզմած սխտորը խառնում ենք, ցանկության դեպքում կարող ենք նաև խոզապուխտ կամ լոլիկ ավելացնել:

Միջուկը լցնում ենք կարտոֆիլի մեջ, պատառաքաղով լավ խառնում և 10 րոպեով տեղափոխում ջեռոց: Կարտոֆիլը հանում ենք ջեռոցից և վայելում: Ահա և վերջ: Կարտոֆիլը ջեռոցում պատրաստ է: Վայելում ենք բանջարեղենային աղցանի հետ։

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика