Նոր միջադեպ երշիկը կկոխեմ հետևդ ՍԴ-ում ծայրահեղ լարված իրավիճակ է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Սահմանադրական դատարանը գրավոր կարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ ՍԴ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Քոչարյանի աջակիցները։

Այս պահին դատարանը գնացել է որոշում կայացնելու։ Դատարանի դահլիճում են Քոչարյանի աջակիցները, ինչպես նաև նրան մեղադրողները։ Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Քոչարյանի աջակիցների և նրան մեղադրողների միջև։

Երկրորդ նախագահին մեղադրողները հայհոյանքներ էին հնչեցնում Քոչարյանի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև որոշ լրագրողների հասցեին՝ նրանց որակելով անինքնասեր և ծախված, իսկ ընտանիքի անդամներին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում։

Քոչարյանի աջակիցները բորբոքվեցին և կանանց հորդորեցին նորմալ խոսել և չվիրավորել։ Այնուհետև երկկողմանի վիրավորանքներ հնչեցվեցին։ Ինչքան էլ ոստիկանները փորձեցին հանդարտության և հանգստության կոչեր անել, կողմերը անդրդվելի էին։ Քոչարյանի աջակիցները մյուս կողմի կանանց անվանեցին երշիկ ուտողներ, իսկ նրանք էլ պատասխանեցին.«Երշիկը կկոխեմ հետևդ»։

Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի եւ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների սահմանադրականության հարցը։

Գործով զեկուցողներն են Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանը, Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Հ. Նազարյանը, Ա. Պետրոսյանը: Գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել նշված քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը: ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցի գործի քննությանը։

Համաձայն ՍԴ որոշման՝ Գրիգորյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկող սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչպես նաեւ մասնակցել է հիշյալ գործերի քննությանն այլ դատարաններում։

Նշենք, որ Վահե Գրիգորյանը նախքան ՍԴ դատավոր նշանակվելը ներկայացնում էր «Մարտի մեկի» գործով տուժողների և նրանց իրավահաջորդների շահերը։ Հիշեցնենք որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։ Քոչարյանը երրորդ անգամ կալանավորվել է հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։ Վերաքննիչի որոշմամբ Քոչարյանի և մյուսների գործը բեկանվել է և ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։

Տեսանյութը՝ ստորև․

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика