Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:Որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը պետք է ուժեղ ընդդիմություն, դրանում որևէ կասկած չկա

Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անգամ եթե այսօրվա իշխանությունների այս կամ այն գործողությունները կարող են չգոհացնել ոմանց, դա դեռ չի նշանակում, որ տառացիորեն մի քանի ամիս առաջ ժողովրդի վստահության քվեն չստացած և նախորդող տարիների ընթացքում քաղաքական իշխանություն եղած և այդ տարիների ընթացքում ամեն ինչի համար պատասխանատու քաղաքական ուժերը կարող են մտածել, որ իրենք շանս ունեն դառնալու այս իշխանության այլընտրանքը:

Որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը պետք է ուժեղ ընդդիմություն, որ անհրաժեշտության դեպքում իրական հայտ կներկայացնի Հայաստանի հաջորդ իշխանությունը լինելու, դրանում որևէ կասկած չկա, բայց որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որ այն կարող են լինել այն ուժերը, որոնք նախորդ տարիների ընթացքում վիժեցրեցին Հայաստանի բարեկեցիկ ապագան կառուցելու բոլորիս նվիրական հույսերը:

Ոչ մեկի ասածն ու արածը չի՛ մոռացվել:  Հայաստանի քաղաքական դաշտին նոր շունչ ու նոր որակ է հարկավոր, ինչը հնարավոր չէ ապահովել հին ուժերով: Վստա՛հ եղեք, այդ մարդիկ կան ու ճիշտ ժամանակին կասեն իրենց խոսքը»:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика