Նորածին երեխան փրկել է մոր կյանքը․Ես կյանքիս համար պարտական եմ որդուս

Փոքրիկ Դուջին ոչ մի կերպ չէր ցանկանում կաթ խմել մոր՝ 37-ամյա Ջոան Կարրի աջ կրծքից: Նրա տարօրինակ պահվածքը օգնել է փրկել կնոջ կյանքը:

Բրիտանական Daily Mail պարբերականը հայտնում է, որ երկու երեխաների մայր Ջոանը ուշադրություն է դարձրել, որ նորածին որդին կաթ է խմել միայն ձախ կրծքից, իսկ աջից հրաժարվել է:

Սա նրան դրդել է դիմել բժշկի: Պարզվել է, որ նրա կրծքագեղձում 2 սանտիմետրանոց քաղցկեղային ուռուցք կար: Ուռուցքը, հավանաբար, փոքրիկին խանգարել է կաթ խմել, ուստի նա հրաժարվել է այս կրծքից:

«Ես կյանքիս համար պարտական եմ որդուս: Սա իսկական հրաշք էր: Եթե Դուջին չլիներ, ես երբեք չէի իմանա ուռուցքի մասին,- ասել է Ջոանը: — Ոչ մի կասկած չկա, որ նա փրկել է իմ կյանքը»:

Բուժումը սկսել են ախտորոշումը կատարելուց անմիջապես հետո, եւ 2018 թվականի մարտին հեռացրել են քաղցկեղային բջիջների մնացորդները: Նույն տարվա ապրիլին Ջոանին հայտնել են, որ քաղցկեղից ազատվել է:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика