EnterTrain-ը ներկայացնում է թեստ, որն անցնելով՝ կկարողանաք պարզել՝ ինչպիսի նշաններ է ներկայումս ձեզ ուղարկում ենթագիտակցությունը: Պարզապես ուշադրություն դարձրեք՝ հետևյալ նկարներից յուրաքանչյուրում ինչ կտեսնեք առաջինը:
Կողպեքի ա՞նցք, թե՞ լացողի կերպար
Կողպեքի անցք: Ձեր կյանքում տեղի ունեցողին հետաքրքրությամբ եք նայում: Հնարավոր է՝ զգացում ունեք, որ շուտով ստիպված կլինեք ինչ-որ անհայտ բանի բախվել, և դա ձեզ դուր է գալիս:
Լացողի կերպար: Հիմա հուզական վիճակում եք, որը կարող եք մինչև վերջ չգիտակցել: Օրինակ՝ դա կարող է լինել տխրություն, հիասթափություն, միայնություն: Բացի դրանից՝ պետք է սկսել ավելի մեծ ուշադրություն դարձնել ձեր զգացմունքներին:
Կիսաբաց դո՞ւռ, թե՞ նոտա
Կիսաբաց դուռ: Պատրաստ եք փոփոխությունների և արդեն սկսեցիք առաջին քայլերն անել այդ ուղղությամբ: Պատկերացում ունեք՝ ինչ տեղի կունենա ամենամոտ ապագայում:
Նոտա: Ձեզ հմար հիմա շատ կարևոր է ստեղծագործական ինքնարտահայտումը: Դուք հաստատ ինչ-որ բան ունեք աշխարհին ասելու: Ձեր ներուժը կարող է հաջողությամբ իրագործվել բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրելու դեպքում: