Ստացվել է այնպես, որ ձեր ներքնակն այլևս պիտանի չէ՞: Հնարավոր է, որ այդպիսի բան լինի, հատկապես, եթե տանը փոքր երեխա կա:
Ձեզ ենք առաջարկում ներքնակի վրայի հետքերից և տհաճ հոտերից ազատվելու հիանալի միջոց: Ձեռքի տակ ունենալով մինիմալ պարագաներ, կարելի է ազատվել ներքնակի վրայի հետքերից՝ մեզի, արյան, գինու հետքերից:
Ինչպես հեռացնել լաքաները ներքնակի վրայից Ձեզ պետք կգա։
- 235 մլ. 3%-անոց ջրածնի պերօքսիդ
- 3 ճաշի գդալ կերակրի սոդա
- Մեկ կաթիլ հեղուկ օճառ, կամ ամանների հեղուկ
1 Այս խառնուրդը պետք է պատրաստել անմիջապես մաքրման գործընթացից առաջ. Այդ դեպքում այն ավելի արդյունավետ կլինի: Լցրեք սոդան և պերօքսիդը հեղուկացիր շշի մեջ: Երբ սոդան լուծվի, մեկ կաթիլ հեղուկ օճառ ավելացրեք այնտեղ:
2 Թափահարեք շիշը և ցողեք կեղտոտված հատվածները: Թողեք այդպես 5-10 րոպե: Լավ կլինի, եթե միացնեք օդորակիչը ներքնակի ուղղությամբ, որպեսզի արագ չորանա:
3 Սոդայի հետքերը մաքրեք փոշեկուլի օգնությամբ: Ազատվել տարբեր լաքաներից տան պայմաններում հնարավոր է, եթե հետևեք մեր խորհուրդներին: Համոզվեք ինքներդ, որ սա արդյունավետ միջոց է։