Ներկայացնում սննդամթերքի այն տեսակները, որոնք պաշտպանում են բորբոքային գործընթացներից

Քրոնիկ բորբոքումները շատ վտանգավոր են առողջության համար, քանի որ բարձրացնում են լուրջ հիվանդությունների զարգացման հավանականությունը:Մասնագետների խոսքով՝օրգանիզմում առկա բորբոքային գործընթացները նպաստում են այնպիսի վտանգավոր հիվանդությունների զարգացմանը, ինչպիսին են քաղցկեղը, թուլամտությունը, սրտի հիվանդությունները,մետաբոլիկ համախտանիշը լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը,երկրորդ տիպի շաքարային դիաբետը և այլն:Նման խանգարումներից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին խուսափել բորբոքումներից, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդամթերքի այն տեսակները,որոնք պաշտպանում են բորբոքային գործընթացներից:

Մրգեր ու բանջարեղեն Բորբոքումների դեմ պայքարի լավագույն միջոցներից են մրգերն ու բանջարեղենը ուստի դրանք հարկավոր է անպայման ներառել ամենօրյա սննդակարգում:Հատկապես օգտակար են խնձորը,հատապտուղները,ցիտրուսային մրգերը,տանձը,կանաչ տերևավոր բանջարեղենը խաչածաղկավոր բանջարեղենը,լոլիկը դեղին ու կանաչ բանջարեղենը և այլն:Շատ մասնագետները խորհուրդ են տալիս օրական հինգ բաժին միրգ ու բանջարեղեն ուտել,մինչդեռ որոշ հետազոտություններ ցույց են տվել,որ առավել լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է օրական 10 բաժին միրգ ու բանջարեղեն ուտել:

Խոտաբույսեր ու համեմունքներ Խոտաբույսերն ու համեմունքները հարուստ են վիտամիններով հանքանյութերով ու բուսական սննդարար նյութերով: Օրինակ՝հազրեվարդն ու ուրցը պարունակում են հազրեվարդաթթու որը միաժամանակ և հակաօքսիդանտ է և հզոր հակաբորբոքային միջոց:Այս դեղաբույսերով աղցանները, սոուսները, մսամթերքն ու այլ մթերքը համեմելը ոչ միայն յուրահատուկ բույր կհաղորդի ուտեստին, այլև շատ օգտակար կլինի օրգանիզմի համար:

Առաջին մզման ձիթայուղ Առավել օգտակար սննդակարգ համարվող միջերկրածովյան դիետայի հիմքում հենց առաջին մզման չզտված ձիթայուղն է որը բուժիչ մթերք է համարվել դեռ Հին Հունաստանում:Այն պարունակում է շուրջ 200 ֆենոլային միացություն,որոնք շատ օգտակար են առողջության համար և պայքարում են քրոնիկ բորբոքումների դեմ:

Ընկույզներ ու սերմեր Օրգանիզմի համար օգտակար են բոլոր ընկույզներն ու սերմերը:Հունական ընկույզը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ,որոնք օժտված են հակաբորբոքային հատկություններով: Բացի այդ,պեկան ընկույզը հարուստ է հակաօքսիդանտներով, իսկ նուշը շատ օգտակար է աղիների համար: Գիտնականների խոսքով՝ այս մթերքից օգուտ ստանալու համար բավական է օգտագործել օրական ընդամենը 20 գրամ ընկույզ կամ սերմ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика