Նախաճաշը բաց թողնել Քնից հետո մեր օրգանիզմը սնունդի սուր անհրաժեշտություն ունի, որպիսի այն վերածի էներգիայի: Նախաճաշը բաց թողնելով՝ դուք ստիպում եք ուղեղին աշխատել արտակարգ ռեժիմով, ինչն էլ ազդում է ողջ օրգանիզմի վրա:
Քնի քրոնիկ պակաս Քնած ժամանակ ուղեղը վերամշակում է ամբողջ օրվա ընթացքում ստացած ինֆորմացիան և հաջորդ օրվա համար ուժ է կուտակում: Քնի քրոնիկ պակասը հանգեցնում է նրան, որ անդառնալիորեն մահանում են ուղեղի բջիջները:
Շաքարի օգտագործում Այսօր շատ դժվար է գտնել մթերք, որի մեջ չկա շաքար: Սակայն փորձեք հրաժարվել այն մթերքներից, որոնց մեջ չափազանց մեծ քանակությամբ է պարունակվում այն:
Չափից շատ ուտել Բացի այն, որ չափից շատ ուտելը հանգեցնում է ավելորդ քաշ հավաքելուն, դա շատ վատ է ազդում նաև անոթների վրա, ինչի պատճառով էլ դանդաղում է ուղեղի աշխատանքը:
Ծխել Ծխախոտը մեծ վնաս է հասցնում մեր օրգանիզմին, այս փաստն արդեն վաղուց է ապացուցված: Ծխելը կարող է հանգեցնել բազմաթիվ հիվանդությունների առաջացման, այդ թվում գլխուղեղի և Ալցգեյմերի հիվանդությունների:
Օդի աղտոտվածություն Ուղեղի լավ աշխատանքի համար անհրաժեշտ է շատ մաքուր օդ: Փորձեք երբեմն ժամանակ անցկացնել նաև քաղաքից դուրս:
Ուղեղի ակտիվություն՝ հիվանդությունների ժամանակ Երբ հիվանդ եք, թույլ տվեք, որ հանգստանա և ուղեղը, և մարմինը:
Խթանող մտքերի բացակայություն Մտածելու գործընթացը ուղեղում դրական փոփոխություններ է կատարում: Մտածելը՝ուղեղի գործելու համար հզոր գործիք է: