Աղիների մաքրությունը շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի համար, ուստի մասնագետները հորդորում են պարբերաբար հատուկ պրոցեդուրաների միջոցով մաքրել աղիները: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք նույնպես շատ արդյունավետ են աղիների մաքրության պահպանման համար:
Մաքուր խմելու ջուր
Օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմելու դեպքում օրգանիզմն ինքնուրույն կազատվի բոլոր շլակներից, տոքսիններից ու այլ վնասակար տարրերից: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են օրական մոտ 2 լիտր ջուր խմել:
Ակտիվացված ածուխ
Հակացուցումների բացակայության դեպքում աղիները մաքրելու շատ արդյունավետ միջոց կարող է լինել նաև ակտիվացված ածուխը, որը կարելի է պարբերաբար օգտագործել օրգանիզմը մաքրելու համար: Այս դեղամիջոցի չափաբաժինը որոշվում է ըստ մարդու քաշի. մարմնի զանգվածի յուրաքանրյուր 10 կիլոգրամի դիմաց հարկավոր է ընդունել ակտիվացված ածխի մեկ հաբ: Այն կլանում ու դուրս է բերում բոլոր տոքսինները՝ դրանով իսկ մաքրելով ամբողջ օրգանիզմը:
Կտավատի սերմեր
Աղիները մաքրելու շատ արդյունավետ միջոց կարող են լինել նաև կտավատի սերմերը: Կարելի է այս յուրահատուկ սերմերն ավելացնել տարատեսակ ուտեստներին՝ դարձնելով դրանք շատ ավելի օգտակար ու համեղ:
Յոգուրտ ու կեֆիր
Կաթնամթերքի այս տեսակները պարունակում են շատ օգտակար միկրոօրգանիզմներ, որոնք բարելավում են աղիների միկրոֆլորան, ինչն էլ բարենպաստ ազդեցություն է ունենում առողջական վիճակի վրա:
Թեփ (отруби)
Թեփի միջոցով աղիները մաքրելու համար հարկավոր է ամեն անգամ ուտելուց կես ժամ առաջ ուտել 2 գդալ թեփ ու ջուր խմել: Այս մթերքը կօգնի կարգավորել աղիների միկրոֆլորան ու դուրս բերել վնասակար տարրերն օրգանիզմից: Կուրսի տևողությունն է մեկ ամիս, սակայն այս կերպ օրգանիզմը կարելի է մաքրել տարեկան ընդամենը մեկ անգամ:
Դեղաբույսեր
Շատ արդյունավետ են նաև տարատեսակ դեղաբույսերը: Կարելի է դեղատնից ձեռք բերել աղիները մաքրող դեղաբույսերի խառնուրդ և պարբերաբար օգտագործել վնասակար տոքսիններից ու շլակներից ազատվելու համար: Փորձը ցույց է տվել, որ դեղաբույսերն աղիները մաքրելու ամենաարդյունավետ ու անվտանգ միջոցներից են համարվում:
Նյութի աղբյուր