Կալիֆորնիայի ափերի մոտ 30 տարի ձկնորսությամբ զբաղվող ձկնորսը տարօրինակ շնաձուկ որսաց: Բացի այն, որ նա ալբինոս էր, դեռ մի բան էլ մեկ աչքանի:
Կիկլոպ շնաձկները հազվադեպ են հանդիպում, դա թերզարգացման հետևանք է, որը նկատվում է բոլոր կենդանի օրգանիզմների մոտ, անգամ՝ մարդկանց:
Նման մի դեպք էլ գրանցվել էր 6 տարի առաջ, Մեքսիկայում: Այդ ժամանակ ձուկը վաղուց սատկած էր եղել և միայն դատարկ ակնախորշն էր մնացել: