Նարեկ Բավեյանը սխալմունքի պատճառով ֆինանսական տույժի է ենթարկվել. «Ամբողջ աշխարհում մարդու մեղքն ապացուցում են, հետո նոր են տույժի ու պատժի ենթարկում, իսկ մեզ մոտ՝ հակառակն է»․

Ժամեր առաջ երգիչ Նարեկ Բավեյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակում է արել, որտեղ իր պաշտոնյա ընկերների ուշադրությունը երգիչը հրավիրում է քաղաքապետարանի սխալմունքի վրա, որի հետևանքով ինքը ֆինանսական որոշակի կորուստ է ունեցել։

ԴԱՀԿ ծառայությունից Նարեկին նամակ է եկել այն մասին, թե երգիչը խախտման համար չվճարած տուգանք ունի, որի համար նրանից գումար են պահել։ Ավելի ուշ՝ նրա խոսքով, որոշակի քաշքշուկից հետո, ինքն ապացուցել է, որ ինքը տուգանքը վճարել է։

«Ամբողջ աշխարհում մարդու մեղքն ապացուցում են, հետո նոր են տույժի ու պատժի ենթարկում, իսկ մեզ մոտ՝ հակառակն է։ Հայաստանում չեն ապացուցում՝ ասում են, թե գնա անմեղությունդ ապացուցի, մենք քեզ արդեն պատժել են․ գնա ապացուցի՝ մենք քեզ գումարդ հետ կվերադարձնենք»,- ասում է Նարեկը։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика