Նախկին ՔՊ-ականը Փաշինյանին Ձեր վիդեոներով չենք տաքանալու գնալով խրվում ենք իսկ այդ ուղղությամբ քայլեր չկան

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախկին անդամ Մարինե Մանուչարյանը գրառում է արել, որտեղ հռետորական հարց է հնչեցրել հեղափոխության ավարտի մասին՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ նշում է, որ ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու։

Նախկին ՔՊ-ականը մասնավորապես գրել է.«Մի անհամեստ և թերևս հռետորական հարց․ հեղափոխությունը ե՞րբ է ավարտվելու։ Կամ եթե նոր սեզոն եք սկսում, ասեք՝ իմանանք։ Ամեն օր մի սենց պապսովի ու ընտրարշավ հիշեցնող նյութեր է, որ պոստվում են։

Հիշում ենք, բան չենք մոռացել, բայց նաև տեսնում ենք, որ գնալով խրվում ենք, իսկ էդ ուղղությամբ քայլեր կամ չկան, կամ նենց լավ եք թաքցնում, որ դաժե ուզողները չեն տեսնում, էլ ուր մնաց չուզողները։ Աշունն եկավ, ճտերը հաշվելու ժամանակը մոտենում է։ Էս վիդեոներով չենք տաքանալու»։ Մարինե Մանուչարյանը գրառումն ավարտել է հետևալ հեշթեգերով վլոգապետություն տնաքանդ պոպուլիզմ տանը մարդ կա։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика