Չեմ ուզում բժշկական գաղտնիքներ բացահայտել բայց այդ պացիենտն ընդհանրապես կորոնավիրուսի կասկածով չի տեղափոխվել»,ասաց Առողջապահության նախարարը՝ ի պատասխան լուրերի,ըստ որի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնից մեկ հիվանդի բարձր ջերմությամբ տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
Ի դեպ որպես թեմայի շարունակություն նշենք որ MAMUL.amի թղթակիցն այսօր փորձեց տեղեկություններ ստանալ Նորք ինֆեկցիոնից թե կորոնավիրուսի կասկածով քանի հիվանդ կա իրենց մոտ և երբվանի՞ց: Թվային տվյալներ հրաժարվեցին հայտնել միայն ասացին,որ հաստատված դեպք չկա, արդեն մեկ ամիս է ընդունում,դուրս են գրում ջերմության նշաններով Չինաստանից Իրանից եկած ՀՀ քաղաքացիների: