Նորմալ չէ և իրավաբանորեն էլ կոռեկտ չէ, որ մինչ նախագահի կողմից հրամանագիրն ստորագրելը վարչապետն արդեն հայտնում է, որ մի քանի պաշտոնյայի գեներալի կոչում է շնորհվելու: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Նա նշեց, որ չի կարող ասել վարչապետի և նախագահի միջև հակասություն կա, թե ոչ, սակայն կարծում է՝ նախագահն ինքն էլ է ընդունում, որ նման հարցերը վարչապետն է լուծում, ու ինքը Հայաստանում առանձնապես մեծ ֆունկցիաներ չունի: «Դրա համար ինքն առանձնապես ժամանակ չի ծախսում մեր երկում ու տեսնում եք՝ օգտագործելով առիթը լինում է տարբեր «վոյաժներում»»,-ասաց քաղաքագետը:
Այդուհանդերձ, Ենոքյանը խնդիր չի տեսնում Վանեցյանին և Օսիպյանին գեներալի կոչում շնորհելու որոշման մեջ ու նշում, որ իրենք երկար ժամանակ է անվտանգության և ոստիկանության առաջին դեմքերն են ու բնական է, որ իրենց պետք է գեներալական կոչում շնորհվեր:
«Չգիտեմ համապատասխան կարգավորումներ կան թե ոչ, բայց գոնե հանրության համար դա նորմալ է»,-ասաց քաղաքագետը: