Մրգերն ու հատապտուղները շատ օգտակար են, սակայն անգամ նման օգտակար մթերքը որոշ դեպքերում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Ո՞ր դեպքերում են հակացուցված

Մրգերն ու հատապտուղները շատ օգտակար են առողջության համար և պարունակում են մի շարք կարևոր վիտամիններ ու հանքանյութեր, սակայն անգամ նման օգտակար մթերքը որոշ դեպքերում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Վիկտորյա Սուջիյանովան ներկայացրել է, թե որ դեպքերում են մրգերն ու հատապտուղները հակացուցված:

Ձմերուկ ու սեխ

Բժշկի խոսքով՝ սեխն ու ձմերուկը կարող են իրենց մեջ կուտակել այն վնասակար նյութերը, որոնք կիրառվում են դրանց աճեցման ընթացքում: Սա է պատճառը, որ մասնագետը խուրհուրդ չի տալիս տալ դրանք երեխաներին: Նշված մթերքից հետո խստիվ արգելվում է նաև ջուր խմելը: Բացի այդ, ձմերուկն ու սեխը չի կարելի ուտել սնվելուց հետո, քանի որ դա կարող հանգեցնել խմորման ու մարսելախանգարման:

Սալոր

Սալորը շատ օգտակար միրգ է, սակայն դրանից հարկավոր է հրաժարվել ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում:

Ծիրան ու դեղձ

Ստամոքսի խոցային հիվանդության ու գաստրիտի դեպքում այս մրգերը չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին:

Սև հաղարջ

Այս համեղ ու օգտակար հատապտուղը հակացուցված է արյան բարձր մակարդելիության դեպքում:

Խաղող

Մասնագետի խոսքով՝ խաղող կարող են ուտել միայն բացարձակապես առողջ մարդիկ, իսկ որևէ քրոնիկ հիվանդության դեպքում այն կարելի է օգտագործել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո: «Ստամոքսի խոցային հիվանդությամբ և աղիների, երիկամների ու միզուղիների հիվանդություններով տառապողներին խորհուրդ չի տրվում խաղող օգտագործել, իսկ սաստիկ ցանկության դեպքում այն կարելի է կիրառել միայն առանց կեղևի: Բացի այդ, խաղողը, ինչպես և բանանը, պետք է քիչ օգտագործեն այն մարդիկ, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ քաշից», — նշում է բժիշկը:

Սևապտուղ արոնիայի պտուղներ

Այս հատապտուղներից խորհուրդ է տրվում հրաժարվել զարկերակային ցածր ճնշման դեպքում:

Քաղցր մրգեր

Քաղցր մրգերի գործածությունը կարող է դառնալ ատոպիկ դերմատիտի ու էկզեմայի սրման պատճառ: Այս խնդիրների առաջին իսկ ախտանշանների դեպքում հարկավոր է սննդակարգից բացառել քաղցր մրգերը: «Սեխը, ծիրանն ու նարնջի հյութը հակացուցված են նաև ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդության սրման դեպքում», — նախազգուշացնում է մասնագետը:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика