Միևնույն ժամանակ, այն բավական հաճելի անուն ունի՝ համբույրի փայտոջիլ:
Այն անվանում են նաև կոնաքիթ փայտոջիլ, մարդասպան-փայտոջիլ, նույնիսկ վամպիր:
Գիտականորեն կոչվում է տրիատոմիդ, որպես կանոն, հանդիպում է Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում և ԱՄՆ-ի հարավային սահմանին:
Սակայն վերջերս այս միջատները հայտնվել են նաև հյուսիսային նահանգներում՝ լուրջ սպառնալիք դառնալով:
Համբույրի փայտոջիլը մուգ գույնի փոքր բզեզ է, ունի 6 ոտք, մեջքին՝ բաց ոսկեգույն նախշ:
Ձևով կաթիլ է հիշեցնում: Ահա, թե այն ինչ տեսք ունի կյանքի տարբեր փուլերու
Համբույրի փայտոջիլը սնվում է արյունով, ուստի նախընտրում է ապրել մարդու և այլ ողնաշարավորների կողքին:
Այն գիշերն է ակտիվանում, հաճախ մարդկանց խայթում է քնած ժամանակ:
Կարող է մարդու մաշկի տակ մակաբույծ փոխանցել, որը Շագասի հիվանդություն է առաջացնում:
Այս հիվանդության առաջին նշանները բավական անմեղ են, սովորական մրսածություն են հիշեցնում: Բայց դեպքերի մոտ երրորդ մասը կարող է ավելի լուրջ խնդիրների հանգեցնել:
Mayo Clinic բժշկական կենտրոնի տվյալներով՝ Շագասի հիվանդությունը հաճախ առաջացնում է ցավ, ցան, թուլություն, ջերմություն, կոկորդի բորբոքում, ախորժակի կորուստ:
Ավելի ծանր դեպքերում հիվանդությունն ուղեկցվում է փորկապությամբ, որովայնի ցավով, առիթմիայով, նույնիսկ սրտի կանգով:
Եթե կասկածում եք, որ ձեզ համբույրի փայտոջիլ է կծել, անհապաղ բժշկի դիմեք:
Խայթոցի տեղը մի քորեք և մի շփեք, նաև աչքերին մի դիպեք:
Այս հիվանդության դեմ դեղամիջոց դեռ չկա, ուստի ավելի լավ է՝ վարակվելու հնարավորությունը նվազագույնի հասցնել:
Եթե այդ փայտոջիլներից են հայտնվել ձեր տանը, պրոֆեսիոնալ ախտահանողների դիմեք:
Այդ դեպքում պետք չէ բախտը փորձել: