Մուրացկանի տեսքով աղջիկը ցույց տվեց ամենաէժան օճառը և խնդրեց դա գնել իր համար Ես կատարեցի խնդրանքը բայց որոշեցի հետևել նրան

Պատմությունը տեղի է ունեցել մոտ 1 տարի առաջ։Կանգնած էի խանութում տնտեսական բաժնում երբ ներս մտավ երիտասարդ բայց շատ կեղտոտ, չխնամված մի աղջիկ նման էր մուրացկանի։Մատով ցույց տվեց ամենաէժան օճառը և խնդրեց դա գնել իր համար։Ես կատարեցի խնդրանքը բայց որոշեցի հետևել նրան։Նա մի րոպե կանգ առավ մթերային բաժնի մոտ քաղցած հայացք գցեց սառնարաններին և դուրս եկավ։ Նրան սարսափելի խղճացի, բայց և հետաքրքիր էր, թե այդքան երիտասարդ աղջիկը, երևի 25-ից ավել չէր լինի, ինչպես է հայտնվել նման դրության մեջ։

Երկու հատ բուլկի գնեցի և վազեցի նրա հետևից։ Նստեցինք, նա կերավ, պատմեց որ 18 տարեկանում ընկեր է ունեցել ով համոզում էր ամուսնանալ։ Աղջիկը, իհարկե, շատ էր ուզում, բայց մայրը շատ խիստ և կոշտ կին էր, թույլ չէր տալիս։ Աղջիկը հոր մասին ոչինչ չգիտի, երբեք նրան չի տեսել։ Այդպես, ընտանիքում մեծ վեճից հետո նա տեղափոխվել է ընկերոջ տուն, բայց որոշ ժամանակ անց չստացված ամուսինը հոգնել է նրանից և դուրս հանել։ Մայրն էլ չի ներել և հետ չի ընդունել։ Սկզբնական շրջանում նոր ծանոթս մնացել է ընկերների և բարեկամների տանը, սակայն հետ սկսել է ամաչել և գնացել է փողոցում ապրելու։

Ինձ ուղղակի ցնցեց պատմությունը։ Չնայած սարսափելի հիգիենային, ես նրան բերեցի մեր տուն աղբը գցեցինք նրա հին հագուստը, գլուխը մշակեցի կերոսինով, կտրեցինք մազերը, քանի որ հնարավոր չէր սանրել և լվանալ։ Աղջիկը լողացավ, նրան իմ հագուստից մի քանի բան տվեցի և մի քիչ էր գումար։ Աղջիկն արտասվում էր երջանկությունից։

Երբ նա գնաց, զանգեցի բոլոր ընկերներիս, պատմեցի պատահածի մասին։ Մենք յուրաքանչյուրս մի քիչ գումար հավաքեցինք և նախկին հանրակացարանի շենքում աղջկա համար փոքր բնակարան վարձեցինք։ Մոտակայքում էլ մի սուպերմարկետ կար, ընկերուհիներիցս մեկն այնտեղ գանձապահ է աշխատում։ Նա խոսեց մենեջերի հետ և աղջկան այնտեղ աշխատանքի ընդունեցին՝ որպես մաքրուհու։Չեմ կարող նկարագրել, թե որքան երջանիկ էր նա։ Դե, մեզ էլ հաճելի որ կարողացանք օգնել։

Օրեր առաջ հանդիպեցինք․ աղջիկը շատ լավ տեսք ուներ, գեղեցիկ և կոկիկ հագնված էր, մաքուր։ Երբ տեսավ ինձ, ուրախությունից գոռաց, վազեց մոտ և գրկեց։ Պատմեց, որ իրեն հսկիչ-վաճառողուհու աշխատանք են տվել արդեն, ընկեր ունի։ Եվ ինձ էլ հաջորդ շաբաթ հրավիրեց թատրոն, տոմսերն էլ ինքն է գնել։Մենք պիտի հասկանանք, որ փողոցում ապրող մուրացկաններից յուրաքանչյուրն ունի ծանր պատմություն, մի դեպք, որից հետո այլևս ուշքի չի եկել և օգնության կարիք ունի։ Բարի եղեք, մարդիկ։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика